«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը փետրվարի 29-ից մարտի 2-ը Իտալիայի Պադուա քաղաքում մասնակցել է Պարկինսոնի հիվանդության և ատիպիկ պարկինսոնիզմի ախտորոշման, պրոգրեսիայի մեջ բիոմարկերների դերի վերաբերյալ գիտաժողովի, որը կազմակերպված էր The International Parkinson and Movement Disorder Society (MDS)-ի կողմից:
Այն միավորում է աշխարհում 12000-ից ավելի նյարդաբանների, գիտնականների, առողջապահության կազմակերպիչների, որոնք զբաղվում են Պարկինսոնի հիվանդության, պարկինսոնիզմի, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, հիպերկինեզների, շարժողական և մկանային տոնուսի խանգարումներով պայմանավորված անոմալիաների հետազոտությամբ, մշակում են նորագույն ախտորոշման մեթոդներ, բուժական տակտիկա։
Գիտաժողովի նպատակն էր դասակարգել հասանելի բիոմարկերները, հասկանալ նրանց դերը, նշանակությունը, թերապևտիկ միջամտությունների ժամանակ նրանց փոփոխությունը: Գիտաժողովում քննարկված թեմաներից էր վերջերս հայտնաբերված α-synuclein seeding amplification assay (αSyn-SAA) բիոմարկերը, որը թույլ է տալիս ողնուղեղային հեղուկում, տարբեր օրգան համակարգներում հայտնաբերել պաթոլոգիական α-սինուկլեին սպիտակուցը, ինչն էլ իր հերթին համարվում է Պարկինսոնի հիվանդության հայտնի ինդիկատոր։
Նյարդաբանը կարևոր և արդյունավետ է համարում գիտաժողովին մասնակցությունը նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման առումով։ «Գտնելով բիոմարկերները ավելի հեշտանում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վաղ ախտորոշումը, նեյրոդեգեներատիվ հիվանդություններով հիվանդանալու բարձր ռիսկ ունեցող անձանց հայտնաբերումը, բուժման արդյունավետ կազմակերպումը»,-ասում է Սոֆիյա Խաչատուրյանը։
.png)